National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
08.11.2022
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններին եւ լրացումներին
1 / 4

Այսօր տեսալսողական մեդիայի ոլորտում գործում են 5 տասնյակից ավելի ցանցային օպերատորներ, եւ այսօր անհրաժեշտություն կա՝ կարգավորելու տեսալսողական ծրագրերի հերթականությունը: ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 8-ի նիստում ասել է հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը՝ առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով իր եւ պատգամավորներ Նարեկ Բաբայանի ու Հակոբ Ասլանյանի հեղինակած ««Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Գործող ցանցային օպերատորներն իրենց տրամադրված տեսալսողական ծրագրերի տարածման հերթականությունը սահմանում են ինքնուրույն: Հեղինակները կարծում են, որ նման մոտեցումն առաջին հայացքից ընկալվում է որպես օպերատորի գործունեության ազատություն, սակայն սպառողի համար առաջացնում է օգտվելու անհարմարություններ եւ դժգոհություն, քանի որ հեռարձակվող ծրագրերը հեռուստալսարանին տարբեր հերթականությամբ են հասանելի:

Սա նկատի ունենալով՝ առաջարկվում է սահմանել հանրային մուլտիպլեքսում ներառված բոլոր տեսալսողական ծրագրերի եթեր հեռարձակման հերթականությունը:

Նախագծի ընդունմամբ տեսալսողական մեդիայի արդյունքի սպառողները կկարողանան օգտվել հեռարձակվող ծրագրերի նույնական հերթականությունից եւ հեշտությամբ ընտրել իրենց նախընտրելի ծրագիրը:

Հանձնաժողովն առաջին ընթերցմամբ քննարկել է նաեւ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հեղինակած ««Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Նախաձեռնության ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է  հանրային սլոթի օգտագործման լիցենզիայի գործողությունը դադարեցնելու մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած որոշումը դիտարկելու եւ դրա արդյունքում հեռարձակողների իրավունքները եւ տնտեսվարման ռիսկերը նվազեցնելու հիմքերը սահմանելով: Ակնկալվում է, որ օրենքի նախագծի ընդունման արդյունքում  հնարավոր կլինի պաշտպանել հեռուստալսարանի տեղեկացված լինելու իրավունքը, ինչպես նաեւ կնվազեցվեն տնտեսվարողների գործունեության ֆինանսական կորուստները՝ մինչեւ նոր մրցույթի կայացումը:

Կառավարության դրական կարծիքը նախագծերի վերաբերյալ ներկայացրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ավետ Պողոսյանը:

Հանձնաժողովի որոշմամբ նախագծերը կառաջարկվեն ընդգրկելու ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում:


 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am